Արա Այվազյանը տեղյակ չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված երրորդ հայտարարությունից |hetq.am|

hetq.am: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ԱԳ նախարար Արա Այվազյանը, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչ փաստաթուղթ կա ստորագրված Հայաստանի և Ադրբեջանի միջև Դավիթ Բեկ-Գորիս ճանապարհահատվածի վերաբերյալ, որի մասին Ազգային ժողովում խոսել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ասաց, թե ինքը տեղյակ չէ։

«Առանց Ռուսաստանի Դաշնության միջնորդության որեւէ փաստաթղթի մասին տեղեկացված չեմ։ Բացի այդ հայտարարություններից, որոնք արվել են, կա եւս մեկ պայմանավորվածություն՝ վերաբերող ճանապարհահատվածին Դավիթ Բեկ-Գորիս հատվածում, քանի որ այնտեղ ճանապարհն անցնում էր վիճարկելի հատվածներով։ Դա միակ պայմանավորվածությունն է ինձ հայտնի»,- ասել էր Ավինյանը:

«Ես միայն տեղյակ եմ նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարություններից»,-ասաց ԱԳ նախարարը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով