Ախթալա-Նեղոց ճանապարհահատվածը ժամանակավորապես կփակվի երթևեկության համար

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի՝ Ախթալա-Նեղոց հատվածը‚ ջրագծի տեղադրմամբ պայմանավորված‚ փետրվարի 11-ից 15-ը՝ ժամը 14.30-ից մինչև 18.00‚ փակ կլինի երթևեկության համար, հայտնում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից: 
 
Աշխատանքներն իրականացվում են Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակում։
 
Պատճառվող անհարմարության համար նախարարությունը հայցում է  երթևեկության մասնակիցների ներողամտությունը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով