Պետք է ունենանք 21-րդ դարին համահունչ դատական համակարգ. Վարդանյան |1lurer.am|

1lurer.am: Առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ հնարավորություն կա, որ բարձրագույն դատական ատյանի նախագահի պաշտոնը ստանձնի կին՝ հայտարարեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրություններին:

«Իմ կարծիքով, եթե ուզում ենք հեղափոխական փոփոխություններ, մենք այս հանգամանքը ևս պետք է հաշվի առնենք: Սա այն եզակի դեպքերից է, որ առանց որևիցե քվոտայի մասնագիտական կարողությունների շնորհիվ կինը կարողացել է հասնել ամենաբարձր դատական պաշտոնին հավակնողի կարգավիճակին: Սա պետք է միանշանակ հարգվի և դիտարկվի որպես դրական փոփոխություն»,- ասաց Վարդանյանը՝ շեշտելով, որ պետք է ունենանք 21-րդ դարին համահունչ դատական համակարգ:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով