Զախարովան Նավալնիի կողմնակիցների` ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու կոչերը «դավաճանություն» է բնորոշել |tert.am|

tert.am: ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան դավաճանություն է որակել այն փաստը, որ ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցները ԵՄ-ի ու ԱՄՆ-ի պաշտոնյաների հետ քննարկում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Դա գռեհիկ է, միշտ էլ այդպես է եղել: Վերցրեք նույնիսկ մեր հեղինակների դասական գործերը. բարձր գրականությունից մինչև մանկական հեքիաթներ: Մեր երկրի համար սա միանշանակ որակավորում ունեցող պատմություն է: Մենք այժմ իրավական հիմք չենք քննարկում: Ինչ վերաբերում է բարոյական և էթիկական գնահատականին, ապա դա դավաճանություն է»,-ասել է Զախարովան:

Լիագումար նիստի արդյունքներով, Եվրախորհրդարանի պատգամավորները ձայների մեծամասնությամբ ընդունել են Ռուսաստանում Նավալնին ձերբակալելու վերաբերյալ բանաձև, որով նրանք պահանջում են, որ Եվրամիությունը «անհապաղ խոչընդոտի «Հյուսիսային հոսք 2» ծրագրի ավարտին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով