tert.am: Միացյալ Նահանգները չի չեղարկի Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները, որպեսզի նրան վերադարձնի Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ բանակցությունների սեղանի շուրջ:
Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ անդրադառնալով Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությանը:
Բայդենին հարցրել են՝ արդյո՞ք նա կանի առաջին քայլը և կչեղարկի հակաիրանական պատժամիջոցները, որպեսզի Թեհրանին վերադարձնի Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ բանակցություններին, ինչին ի պատասխան ԱՄՆ ղեկավարն ասել է. «Ոչ»: