Իրանի հոգևոր առաջնորդը նշել է, թե որ պայմանով երկիրը կվերադառնա միջուկային ծրագրի իր պարտականությունների կատարմանը |tert.am|

tert.am: Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին հստակ մատնանշել է, թե որն է միջուկային գործարքի իրենց պարտականություններին վերադառնալու պայմանը:

«Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շրջանակներում պայմաններ թելադրող կողմը Իրանն է, քանի որ կատարել է իր բոլոր պարտականությունները և ոչ թե Ամերիկան և երեք եվրոպական երկրները, որոնք խախտել են իրենց պարտավորվածությունները», – Իրանի հոգևոր առաջնորդի խոսքը մեջբերում է «Մեհր» գործակալությունը:

«Եթե նրանք ցանկանում են, որ Իրանը վերադառնա իր պարտականություններին, ԱՄՆ-ն պետք է առաջինը վերացնի իր բոլոր պատժամիջոցները»,- ասել է Խամենեին իրանական օդային ուժերի հրամանատարների հետ հանդիպմանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով