Փետրվարի 7-10-ը չեղարկվում են Երևան-Գյումրի-Երևան ցերեկային գնացքները. ՀԿԵ

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հայտնում է, որ տեխնիկական պատճառներով փետրվարի 7-ին, 8-ին, 9-ին և 10-ին չեղարկվում են Երևան-Գյումրի-Երևան ցերեկային գնացքները, որոնք պիտի մեկնեին ժ. 14:25-ին Երևանից և ժ. 11:55-ին՝ Գյումրիից:

«Տվյալ երթուղու այլ էլեկտրագնացքներն աշխատելու են սովորական ռեժիմով:
«Հարավկովկասյան երկաթուղին« հայցում է ուղևորների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,- ասված է ընկերության Ֆեյսբուքի գրառման մեջ:
 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով