tert.am: ԱՄՆ-ի տնտեսությունը ծանր վիճակում է: Կորոնավիրուսային համավարակի հետևանքների պատճառով 36 միլիոն ամերիկացի սննդի պակաս ունի: Այս մասին ուրբաթ, փետրվարի 5-ին, Սպիտակ տանը կայացած ելույթի ընթացքում ասել է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը, հայտնում է Սպիտակ տան կայքը:
«Միանգամայն պարզ է, որ տնտեսությունը դեռրս ծանր վիճակում է գտնվում: Ավելի քան 10 միլիոն մարդ մնացել է առանց աշխատանքի, որից 4 միլիոնը աշխատանք չունի վեց ամիս կամ ավելի: 24 միլիոն մեծահասակ և 12 միլիոն երեխա բառացիորեն սնունդ չունի: Ուստի ես կգործեմ և կգործեմ արագ», – աել է ԱՄՆ-ի ղեկավարը և շեշտել տնտեսության համար 1.9 տրիլիոն դոլար խթանիչ փաթեթն ընդունելու անհրաժեշտությունը:
Ավելի վաղ` փետրվարի 1-ին, ԱՄՆ Սենատում հանրապետականներն առաջարկել էին Բայդենի առաջարկած 1.9 տրիլիոն դոլարի փոխարեն 600 միլիարդ դոլար հատկացնել կորոնավիրուսի դեմ պայքարին և համավարակի տնտեսական հետևանքների վերացմանը:
Շարունակությունը՝ tert.am-ում։