ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը հանդիպել է ֆրանսիական «Վեոլիա» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի փոխնախագահ Մալիկա Գենդուրիի, ինչպես նաև «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանի հետ:
Հանդիպմանը ներկա էին նաև հանձնաժողովի անդամներ Սերգեյ Աղինյանը, Սեդա Շահինյանը և Կամո Սարգսյանը:
Քննարկվեցին «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր, մասնավորապես, խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սպասարկման որակի ցուցանիշներին, ներդրումային ծրագրերին և սակագնային քաղաքականությանն առնչվող հարցեր:
Հանդիպման ավարտին կողմերը շնորհակալություն հայտնեցին միմյանց բովանդակալից և բազմակողմանի քննարկման համար: