Նիկոլ Փաշինյանն Արարատի մարզ կատարած այցի ընթացքում Տիգրանաշենն Ադրբեջանին հանձնելու մասին հարց չի քննարկել. հայտարարություն

Արարատի մարզպետարանը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես հայտնում է, որ տեղեկությունը, թե փետրվարի 3-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի Արարատի մարզ կատարած այցելության ընթացքում քննարկվել է Տիգրանաշեն բնակավայրն առաջիկայում  Ադրբեջանին հանձնելու մասին հարցը, իրականությանը չի համապատասխանում:

«Այցելության ժամանակ քննարկվել են բացառապես մարզում իրականացված և իրականացվելիք  ծրագրերին  վերաբերող հարցերի այն շրջանակը, որն  ավելի վաղ ներկայացվել է պաշտոնական  հաղորդագրության  մեջ:

Խնդրում ենք այսուհետ չտարածել նման ապատեղեկատվություն և զերծ մնալ ներքին և արտաքին թշնամիների շահերը  սպասարկելուց»,- ասվածէ մարզպետարանի տարածած հայտարարության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով