Նախկին քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհուրդը վերջապես ազատել է իր կողմից զավթված Երևան համայնքի սեփականություն հանդիսացող տարածքը

Երևանի ավագանու անդամ Գրիգոր Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Երևանի նախկին քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհուրդը վերջապես ազատել է իր կողմից զավթված Երևան համայնքի սեփականություն հանդիսացող տարածքը, որը գտնվում է Բուզանդի 1/3 հասցեով:

Երևանի ավագանու որոշմամբ այս խորհուրդը լուծարվել էր դեռ ամիսներ առաջ: Քաղաքապետին կից երիտասարդության հարցերի նոր խորհրդի ձևավորման նախագիծը արդեն պատրաստել եմ և շուտով այն կներկայացվի ավագանու նիստին:

Առաջիկա օրերին քաղաքապետ Հայկ Մարությանին առաջարկելու եմ՝

1. Նախկինում երիտասարդներից խլված, այժմ արդեն ազատված, բայց չօգտագործվող տարածքը վերադարձնել երիտասարդներին:

2. Վերականգնել այս տարածքի հիմնական գործառույթը՝ ծառայել իբրև համայնքային «Երիտասարդական կենտրոն», որը անվճար կօգտագործեն համայնքային երիտասարդական կազմակերպությունները և երիտասարդների խմբերը՝ քննարկումների, դասընթացների և այլ միջոցառումների պլանավորման, կազմակերպման և իրականացման համար»:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով