Գերեվարված 4 անձ հնարավորություն է ունեցել կապվել հարազատների հետ. ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ |azatutyun.am|

azatutyun.am: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն Ադրբեջանում այցելել են գերեվարված 4 հայի, այդ թվում՝ քաղաքացիական անձանց, հայտնեց կազմակերպության Հայաստանի գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

«Փետրվարի1-ին և 2-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն Ադրբեջանում այցելել են 4 հայ անձանց՝ և՛ քաղաքացիական, և՛ զինվորական, որոնք պահվում են Ադրբեջանում վերջին էսկալացիայի հետևանքով։ Եվ տեսակցությունների ընթացքում հնարավորություն ենք ընձեռել անձանց կապվել իրենց հարազատների հետ», – ասաց Ամատունին՝ հավելելով՝ կոմիտեի ներկայացուցիչները ծանոթացել են գերիների պահման պայմաններին, տեղեկացել նրանց առողջական վիճակի մասին։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով