Ուկրաինական ընդդիմությունն ապացույցներ կներկայացնի Զելենսկիի պաշտոնանկության գործընթացի համար |tert.am|

tert.am: «Հանուն կյանքի ընդդիմադիր հարթակ» ընդդիմադիր կուսակցությունն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի կողմից սահմանադրության ու երկրի օրենքների խախտման վերաբերյալ ապացույցներ ունի: Այս մասին հայտարարել է կուսակցության քաղխորհրդի ղեկավար Վիկտոր Մեդվեդչուկը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Նախօրեին խմբակցությունը տեղեկացրել էր երկրում որոշ հեռուստաալիքների փակման որոշումից հետո Զելենսկիի նկատմամբ պաշտոնանկության գործընթաց նախաձեռնելու մասին:

«Մենք հիմա նյութեր ենք պատրաստում, հասկանում ենք, որ սա բարդ ընթացակարգ է: Մենք հասկանում ենք, որ այս ընթացակարգը նախատեսող օրենքն իրականում անիրագործելի է, բայց մեր նպատակը ոչ միայն պաշտոնանկության նախաձեռնումն է (ունենք բոլոր փաստարկները), որպեսզի Զելենսկին ենթարկվի այս ընթացակարգին: Ուզում ենք ցույց տալ մարդկանց, որ այսօր Զելենսկին արժանի չէ այդ պաշտոնին»,-հայտարարել է Մեդվեդչուկը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով