Իսրայելը լուրջ սպառնալիք է համարում Իրանի միջուկային օբյեկտները |1lurer.am|

1lurer.am: Իսրայելի բնակեցման հարցերով նախարար Ցախի Հանեգբին հայտարարել է, որ ամերիկյան բանակը երբեք չի հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին, և Իսրայելը ստիպված կլինի միայնակ գործել այդ վտանգը վերացնելու համար: Ըստ Հանեգբիի, «Իսրայելը պետք է որոշի՝ հաշտվել միջուկային Իրանի հետ, թե՝ ոչ», հայտնում է haber7-ը:

Իսրայելի էներգետիկայի նախարար Յուվալ Շտայնիցն էլ ասել է, որ Իրանը 1-2 տարուց միջուկային ռումբ կունենա:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը NBC հեռուստաընկերության հետ հարցազրույցում հայտարարել է, որ Իրանն ի վիճակի է մի քանի շաբաթվա ընթացքում ձեռք բերել միջուկային զենքի համար անհրաժեշտ ուրան, եթե վերացնի 2015 թվականին ստորագրված միջուկային ծրագրի պայմանագրով նախատեսված սահմանափակումները:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով