tert.am: 13 երկրի, ինչպես նաև Եվրամիության ներկայացուցիչները Մոսկվայի քաղաքային դատարանում են, որտեղ տեղի է ունենում ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի գործով դատական նիստը: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը:
Նշվում է՝ դատարանի տարածքում են ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Նիդեռլանդների, Շվեդիայի, Ավստրիայի, Չեխիայի, Լիտվայի, Կանադայի, Լատվիայի, Լեհաստանի և Նորվեգիայի ներկայացուցիչները:
Ավելի վաղ Կրեմլն ու Ռուսաստանի արտգործնախարարությունը դատապարտել էին օտարերկրյա դիվանագետների ժամանումը երկիր՝ Նավալնիի գործի քննությանը ներկա լինելու նպատակով:
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Նավալնիի գործով դատավարությանն օտարերկրյա դիվանագետների ներկայությունը միջամտություն է Ռուսաստանի Դաշնության ներքին գործերին և Արևմուտքի կողմից Ռուսաստանին զսպելու փորձ է: