Արևմուտքը Մոսկվայից պահանջում է անհապաղ ազատ արձակել ձերբակալված ցուցարարներին |azatutyun.am|

azatutyun.am։ Երեկ Ռուսաստանի տարբեր քաղաքներում ոստիկանները ձերբակալել են ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի աջակիցների կազմակերպած բողոքի ցույցերի ավելի քան հինգ հազար մասնակիցների:

Ընդդիմադիր ակտիվիստները դուրս են եկել փողոցներ՝ անտեսելով ցուրտ եղանակը և իրավապահների կոշտ գործողությունները:

Բախումներ են տեղի ունեցել մայրաքաղաք Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում: Մեծ թվով ցուցարարներ վանկարկել են «Պուտինը մարդասպան է», «Նավալնին հերոս է» կարգախոսները:

Իրավապահները հունվարի 17-ին կալանավորել են Նավալնիին, երբ նա վերադարձել է Բեռլինից, որտեղ բուժում է ստացել այն բանից հետո, երբ նրան անցյալ տարվա ամռանը փորձել են թունավորել «Նովիչոկ» տեսակի նյարդապարալիտիկ նյութով:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դոմինիկ Ռաաբը և տասնյակ երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ պահանջել են անհապաղ ազատ արձակել ընդդիմադիր բլոգերին ու նրա աջակիցներին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով