Անվտանգություն ասելով՝ պետք է հասկանանք ուժեղ միտք և ճիշտ գաղափար. ԿԳՄՍ նախարար |1lurer.am|

1lurer.am։ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ԱԺ-ում «Գիտությունը՝ որպես անվտանգության և զարգացման հենասյուն» թեմայով խորհրդարանական լսումներին ասաց, որ անվտանգություն ասելով՝ պետք է հասկանանք ուժեղ միտք, ճիշտ գաղափար և ճիշտ գնահատական մեր իրականությանը:

«Անվտանգությունը պետք է սկսվի մեր գիտակցության մեջ: Մենք պետք է մեր առջև խնդիր դնենք այնպիսի ռազմարդյունաբերություն ունենալ, որ աշխարհի հսկաների հետ հավասարը հավասարի խոսենք, կարծում եմ՝ մտածելու առիթ կա այստեղ: Առանձին ուղղություններում, առանձին կոնկրետ խնդիրներում, այո՛, մենք կարող ենք գրանցել արդյունք, որը չի հաջողվի գրանցել գերտերություններին, որովհետև սա մտքի արդյունք է: Միտքն անսահմանափակ է: Մեր մտքի մեծությունը կապ չունի մեր երկրի մեծության, տարածքային ու նաև տնտեսական ցուցանիշների հետ: Դա գիտնականի մտքի թռիչքն է: Եվ սա մենք պետք է կարևորենք»,- ասաց նախարարը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով