Բրյուսելում հակակորոնավիրուսային սահմանափակումների դեմ բողոքի ակցիան ավարտվել է ձերբակալություններով |tert.am|

tert.am: Բելգիայում ոստիկանությունը ձերբակալել է առնվազն 488 մարդու, որոնք կիրակի օրը բողոքի ակցիա են իրականացրել մայրաքաղաք Բրյուսելի կենտրոնում` ընդդեմ կառավարության կողմից հակակորոնավիրուսային նոր սահմանափակումների, որոնք մտցվել են երկրում հիվանդացության նոր դեպքերի հայտնաբերման ֆոնին։ Այս մասին գրում է Le soir-ը։ 

Նշվում է՝ ձերբակալությունները տեղի են ունեցել այն ժամանակ, երբ ոստիկանությունը ցրել է ցույցերը, որոնք անկացվել են Բրյուսելի կենտրոնական երկաթուղային կայարանի և Մոնտ դե Արթս թաղամասի շրջակայքում:

Բելգիայի վարչապետ Ալեքսանդր Դե Կրոոն անցյալ շաբաթ որոշում էր կայացրել մինչև մարտի 1-ն արգելել երկրում և դրա սահմաններից դուրս բոլոր ոչ էական ճանապարհորդությունները՝ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով