Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«Երևանի Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի 8 և 10 հասցեների չորրորդ կարգի վթարային շենքերում տարիներ շարունակ ապրող 83 ընտանիքների այսօր հանձնեցի նոր բնակարանների բանալիներ:
Եվս 59 ընտանիք էլ ստացան Սիսակյան 3 հասցեում նոր կառուցվող շենքում անհատույց բնակարաններ ստանալու մասին Երևանի քաղաքապետի և ավագանու որոշումները»: