Հարկերի վճարումն ուղղակիորեն ազդում է ՀՀ քաղաքացու կյանքի բարելավման վրա․ Ավինյան

armenpress.am: ՀՀ կառավարության կողմից իրականացվող բոլոր ծրագրերի գումարը գոյացել է հավելյալ հավաքագրումից, որոնք քաղաքացիների վարքագծից ելնելով Պետական եկամուտների կոմիտեն կարողացել է հավաքագրել։ Այս մասին հուլիսի 4-ի ՀՀ կառավարության նիստում նշեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Այս գործընթացը պետք է լինի շարունակական՝ ՀՀ քաղաքացիները պետք է շարունակեն պահանջել ՀԴՄ կտրոններ, իսկ տնտեսավարողները պետք է լինեն բարեխիղճ հարկատուներ, որովհետև մենք ճիշտ ուղղություններով ենք այս գումարները ծախսում՝ մարդկային կապիտալի զարգացման համար։ Դրանք են առողջապահական, կրթական, գիտության, ենթակառուցվածքների ծրագրերը»,- ասաց Ավինյանը։

Փոխվարչապետն անհրաժեշտ է համարում անընդհատ այս թեմային անդրադառնալը, որպեսզի ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի հասկանա և տեսնի, որ հարկեր վճարելու և ՀԴՄ կտրոններ պահանջելու առումով պատասխանատու մոտեցումն ուղղակիորեն ազդում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու վրա։

«Միևնույն ժամանակ, տնտեսավարողների համար պետք է ավելի լավ պայմաններ ստեղծենք և մենք այդ ուղղությամբ նույնպես աշխատում ենք։ Էկոնոմիկայի նախարարությունը որպես այդ գործընթացի պատասխանատու բավականին լավ ներգրավված է և առաջ է տանում այդ հարցերը»,- եզրափակեց Ավինյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով