Արցախում բացվել է ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը

Այսօր Աղդամում բացվել է ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնը, որը հետևելու է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանմանը։ Այս մասին հայտնում է TACC-ը։

Բացման արարողությանը մասնակցել են Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը, ինչպես նաև Թուրքիայի պաշտպանության փոխնախարար Յունուս Էմրե Կարաօսմանօղլուն։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին հուշագիր է ստորագրվել ՌԴ և Թուրքիայի պաշտպանության նախարարների մակարդակով, որ կենտրոնը աշխատելու է բացառապես հեռավար ռեժիմով՝ օբյեկտիվ վերահսկման տեխնիկական միջոցների՝ ԱԹՍ-ների և այլ տեխնոլոգիաների կիրառմամբ, որ թույլ են տալիս որոշել ԼՂ-ում և առաջին հերթին՝ շփման գծում իրավիճակը:

Ավելի վաղ ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Լավրովը հայտնել էր, որ կենտրոնը տեղակայվելու է Ադրբեջանի տարածքում՝ այն հատվածում, որը Լեռնային Ղարաբաղի մոտ չէ, որի շուրջ լրացուցիչ համաձայնեցում կլինի, սակայն այն նախկին հակամարտության տարածքում չի լինելու: 

 

Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով