Հունվարի 29-ին Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանի մոտ կազմակերպվել է քաղաքացիների հերթական ընդունելությունը՝ լսելու նրանց խնդիրները և հնարավորության դեպքում աջակցություն ցուցաբերելու նպատակով:
Նախապես հերթագրված 9 քաղաքացիներից ընդունելությանը մասնակցել է 8-ը:
Քաղաքացիների մեծ մասը դիմել է նախարարության համակարգում աշխատանքի ընդունվելու, Փրկարար ծառայություն տեղափոխման կամ վերականգնման խնդրանքով:
Յուրաքանչյուր հարց քննարկվել է անհատական. քաղաքացիների մի մասին տրվել է պարզաբանում, իսկ մյուս մասի բարձրացրած խնդիրների առնչությամբ նախարարը համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարել է համակողմանի ուսումնասիրել դրանք, ճշտել աջակցության հնարավոր տարբերակները և ՀՀ օրենսդրության շրջանակներում տալ լուծումներ: