Լիբանանում վերսկսվել են բախումները ոստիկանների և ցուցարարների միջև |tert.am|

tert.am: Լիբանանյան Տրիպոլի քաղաքի կենտրոնում հավաքված ցուցարարներն այրել են քաղաքապետարանի մուտքային դարպասները և քարեր են նետում իրավապահների ուղղությամբ:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, ցույցի հարյուրավոր մասնակիցներ քարեր են նետում քաղաքապետարանի ուղղությամբ և փորձում են ոստիկանության կողմը հետ նետել ծուխ արձակող նռնակները, որոնք իրավապահներն օգտագործում են հավաքված ցուցարարներին ցրելու համար:

Նշվում է, որ դեպքի վայրում գտնվում են Կարմիր խաչի շտապ օգնության և քաղաքացիական պաշտպանության մեքենաները: Ներկա պահին բանակը չի մասնակցում ուժային գործողություններին:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով