hetq.am: Ռուսաստանը կատարելագործում է ԵԱՏՄ երկրներից ժամանող ներգաղթյալների նույնականացման կանոնները։ Այդ մասին РИА Новости-ի փոխանցմամբ՝ կառավարության նիստի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը։
«Կկատարելագործվի ներգաղթյալների նույնականացման համակարգը, որոնց մուտքի համար չի պահանջվում այցագիր։ Բոլոր նրանք, որոնք նախատեսում են Ռուսաստանում մնալ ավելի քան 3 ամիս, պետք է անցնեն պարտադիր բժշկական հետազոտություն։ Այսօր դա պարտադիր պայման է՝ հաշվի առնելով կորոնավիրուսի և մյուս վտանգավոր վիրուսների տարածման վտանգը»,- հայտարարել է Միշուստինը։
ՌԴ վարչապետը նշել է, որ 2020 թվականին Ռուսաստանի տարածքում գտնվել է ԵԱՏՄ երկրների ավելի քան 2,5 միլիոն քաղաքացի։