Լեռնային Ղարաբաղ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցի ժամկետները ճշտվում են. Մարիա Զախարովա |1lurer.am|

1lurer.am: Ըստ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այց Արցախ նախատեսվում է, սակայն ամսաթիվը դեռ հստակեցված չէ՝ այն համաձայնեցվում է կողմերի հետ: 

 
Հումանիտար կենտրոնը միջազգային դարձնելու վերաբերյալ ՌԴ դիրքորոշման ու հայտարարությունների մասին հարցին ի պատասխան Մարիա Զախարովան ասել է. «Այն ամենը, ինչ կապված է ԼՂ և հարակից շրջանների բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելու հետ, այդ հարցերը գտնվում են մեր ԱԻՆ-ի ուշադրության կենտրոնում՝ ՌԴ մասով: Ռուս մասնագետներն աշխատում են հումանիտար առաքելության շրջանակում՝ անցյալ տարվա նոյեմբերից սկսած: Առաջնահերթ ուղղություններից են՝ բնակչությանը բուժօգնություն ցուցաբերելը, ականազերծումը, չպայթած առարկաների հայտնաբերումն ու ոչնչացումը, անբարենպաստ եղանակային պայմաններում իրավիճակի վերահսկողությունը և հետևանքների վերացումը: Մեր ԱԻՆ-ը հումանիտար հարցերով կապի մեջ է Ադրբեջանի և Հայաստանի գործընկերների հետ, այդ թվում՝ հումանիտար արձագանքման միջազգային կենտրոնի մասով»: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով