ՄԱԿ-ը շարունակում է Ադրբեջանի եւ ՀՀ-ի հետ համաձայնեցնել Լեռնային Ղարաբաղ համալիր գնահատման առաքելություն ուղարկելու հարցը |armenpress.am|

armenpress.am:  ՄԱԿ-ի կառույցները շարունակում են Ադրբեջանի եւ Հայաստանի հետ համաձայնեցնել Լեռնային Ղարաբաղ համալիր գնահատման առաքելություն ուղարկելու հարցը:  Ինչպես տեղեկացնում է  ՏԱՍՍ-ը, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մենք օգտակար ենք համարում միջազգային պրոֆիլային կառույցների միացումը։ Ներկայումս Լեռնային Ղարաբաղում եւ հարակից շրջաններում ակտիվորեն աշխատում է ԿԽՄԿ-ն: Ինչ վերաբերում է ՄԱԿ -ի մասնագիտացված գործակալություններին, ապա ՄԱԿ-ի ղեկավարությունը շփման մեջ է ադրբեջանական և հայկական կողմերի հետ և շարունակում է համաձայնեցնել Լեռնային Ղարաբաղ համալիր գնահատման առաքելություն ուղարկելու հարցը», – ասել է նա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով