armenpress.am: Հանրապետության հրապարակի Կառավարության շենքի մոտ լարված իրավիճակ է. իշխանության հրաժարականի և ժամանակավոր կառավարության ձևավորման պահանջով հանրահավաքի մասնակիցները փորձում են մուտք գործել Կառավարության շենք, սակայն ոստիկանությունը պատնեշ է կազմել, ինչի հետևանքով հրմշտոց է սկսվել է: Ոստիկանության աշխատակիցները փորձում են հանդարտեցնել իրավիճակը:
Հանրապետության հրապարակում իշխանության հրաժարականի և ժամանակավոր կառավարության ձևավորման պահանջով հանրահավաք է կազմակերպվել: