«Եռաբլուրում» զենքով վարչապետին հեռացնելու մասին հայտարարությունից հետո Վահան Բադասյանն ԱԱԾ է բերման ենթարկվել |armtimes.com|

armtimes.com: Եռաբլուրում արած հայտարարությունների կապակցությամբ ազատամարտիկ, Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը բերման է ենթարկվել, այս պահին ԱԱԾ-ում է: Այդ մասին հարցմանն ի պատասխան տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Վերջինս հավելեց, որ իրավական մյուս գործընթացների մասին կտեղեկացնի լրացուցիչ:

Նշենք, որ Եռաբլուրում այսօր լրագրողների հետ զրույցում Վահան Բադասյանը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանին պետք է հեռացնել ոչ միայն որպես պարտության սիմվոլ, այլ նաեւ թշնամի: Հարցին, թե հեռացնելու ինչ ճանապարհներ կան՝ Բադասյանն ասաց. 

«Տարբեր, ընդհուպ մինչեւ ֆիզիկապես հեռացնելը: Այսինքն դա ենթադրում է, որ թշնամուն մենք պետք է վերացնենք…այո զենքի միջոցվով նաեւ…այո՛, ես սպառնալիքի կոչեր եմ անում, եւ գիտակցաբար եմ անում, թող ԱԱԾ-ն ինձ ձերբակալի»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով