ԵԽԽՎ-ն հաստատել է ռուսական պատվիրակության լիազորությունները |tert.am|

tert.am: Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը բանաձև է ընդունել, որը վավերացնում է Ռուսաստանի պատվիրակության լիազորությունները: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Բանաձևին կողմ է քվեարկել 107 խորհրդարանական, դեմ ՝ 36, ձեռնպահ ՝ 24: Հեռարձակումն անցկացվել է ԵԽԽՎ կայքում:

Բանաձևի նախագծի նախապատրաստման ընթացքում կատարվել է 11 փոփոխություն, ներառյալ պատվիրակության լիազորությունները չհաստատելու առաջարկը և հարցի քննարկումը հունիսյան նստաշրջանին հետաձգելու առաջարկը: Խորհրդարանականները դեմ են քվեարկել այս 2 փոփոխություններին:

Նստաշրջանի առաջին օրը`հունվարի 25-ին, ուկրաինական պատվիրակության ղեկավար Մարիա Մեզենցևան առաջարկել է ըստ էության վիճարկել ռուսական պատվիրակության լիազորությունները:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով