tert.am: Լիբանանի Տրիպոլի քաղաքում տեղի ունեցած բախումների ընթացքում վիրավորվել է ավելի քան 200 մարդ: Այդ մասին վկայում են Կարմիր խաչի տեղական մասնաճյուղի և Շտապ օգնության ծառայության տվյալները, գրում է RT-ն:
NNA գործակալության հաղորդմամբ, ընդհանուր առմամբ, բողոքի ցույցերի ընթացքում վիրավորվել է 226 ցուցարար և իրավապահ մարմինների ներկայացուցիչ:
Փողոց դուրս եկած քաղաքացիները պահանջում են միջոցներ ձեռնարկել կյանքի պայմանները բարելավելու ուղղությամբ և վերացնել կորոնավիրուսի նոր բռնկման պատճառով սահմանված պարետային ժամը: Ցուցարարները իշխանություններին մեղադրում են անգործության մեջ։