Պուտինը Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովում կոչ է արել մարդասիրական օգնություն ցուցաբերել Արցախին |tert.am|

tert.am: Միջազգային հանրությունը պետք է մարդասիրական օգնություն ցուցաբերի Արցախին, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ria.ru-ն։

«Միջազային հանրության և, իհարկե, հակամարտության կարգավորմանը մասնակցող երկրների առջև դրված է Լեռնային Ղարաբաղի տուժած շրջաններին օգնություն ցուցաբերելու, փախստականների վերադարձի, ավերված ենթակառուցվածքի վերականգնման, պատմական, կրոնական և մշակութային հուշարձանների պաշտպանության և վերականգնման հետ կապված մարդասիրական հարցերի լուծման խնդիրը»,- Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովում ասել է Պուտինը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի կողմից ակտիվ միջնորդական ջանքեր են ձեռնարկվել Լեռնային Ղարաբաղի շրջանում զինված հակամարտությունը դադարեցնելու համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով