Հրազդանի բժշկական կենտրոնի տնօրենի թափուր հաստիքի համար հայտարարված մրցույթում հաղթող չի ճանաչվել

Կոտայքի մարզպետարանում  կայացել է «Հրազդանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի թափուր հաստիքի համար հայտարարված մրցույթը։ Այս մասին հայտնեցին Կոտայքի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Մրցույթին մասնակցել է 7 անձ։ Տեղեկացնում ենք, որ մասնակիցներից ոչ ոք չի հաղթահարել մրցույթի երեք փուլերը։ Ինչ վերաբերում է մամուլում տեղ գտած այն հրապարակմանը, թե մրցույթի մասնակիցներից Նարեկ Վանեսյանը հաղթահարել է մրցութային երեք փուլերը, հայտնում ենք, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Նարեկ Վանեսյանը չի հաղթահարել մրցույթի 3-րդ՝ կազմակերպության զարգացման նախնական ծրագրի բանավոր ներկայացման փուլը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով