ԵԽԽՎ կոմիտեն խորհուրդ է տվել հաստատել ռուսական պատվիրակության լիազորությունները |armenpress.am|

armenpress.am:  Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովը խորհուրդ է տվել ամբողջությամբ հաստատել ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակության լիազորությունները: Ինչպես փոխանցում է  «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին նշել է Պետդումայի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավար, պատվիրակության անդամ Լեոնիդ Սլուցկին:  

«Ուկրաինական պատվիրակության ոչ մի ուղղում աջակցություն չի ստացել: ԵԽԽՎ հետագա կառուցողական մոտեցման հույս ունենք»,- ասել է նա:

Նիստի առաջին օրը ուկրաինական պատվիրակության ղեկավար Մարիա Մեզենցեւան առաջարկեց վիճարկել ռուսական պատվիրակության լիազորությունները: Դրանից հետո, ըստ կանոնադրության, կազմակերպվել է քվեարկություն: Առաջարկին աջակցություն է հայտնել 38 խորհրդարանական՝ 5 տարբեր ազգային պատվիրակություններից:  

Մեկնաբանելով ուկրաինական կողմի գործողությունները՝ Սլուցկին ասել է, որ եթե Վեհաժողովը լիովին չհաստատի ռուս խորհրդարանականների իրավունքները, նրանք կհեռանան Ստրասբուրգից և չեն մասնակցի նստաշրջանին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով