Արտադրական պլանը կատարվում է, կարծում եմ՝ հաջող տարի է լինելու․ Սոթքի հանքավայրի սեփականատեր |factor.am|

factor.am: 2020 թվականի պատերազմից հետո Ղարաբաղի վերահսկողության տակ գտնվող մի շարք տարածքներ Ադրբեջանին անցնելուց հետո Սոթքի ոսկու հանքը ստիպված է եղել փոխել լոգիստիկ սխեման, սակայն հանքավայրը շարունակում է իր աշխատանքն ու իրականացնում իր արտադրական պլանը։ Այս մասին լրագրողներին հայտնել է GeoProMining ընկերության համասեփականտեր, գործարար Ռոման Տրոցենկոն, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Սոթքի հանքն աշխատում է, դա արդյունքի վրա ոչ մի կերպ չի անդրադառնա։ Հանքահանությունն իրականացվում էր ու իրականացվում է հայկական տարածքում։ Այո, ստիպված էինք փոխել լցակույտերի ու ավտոտրանսպորտի երթևեկության սխեման, սակայն հանքը գործում է, արտադրական պլանը կատարվում է, կարծում եմ՝ հաջող տարի է լինելու», – ասել է Տրոցենկոն լրագրողներին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով