ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ելույթս Հայաստանի 5-րդ Միջազգային բժշկական համագումարին, որի կարգախոսն է` «Հայաստան-Սփյուռք-Արցախ՝ միաձուլում ի փառս առողջության»:
Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում շրջադարձային փոփոխություններ են եղել, որն իր դրական և շոշափելի ազդեցությունն է թողել թե ընդհանուր երկրի և թե մասնավորապես առողջապահության համակարգի զարգացման գործում:
Վստահ եմ, որ մեզ կհաջողվի այսքան հզոր ներուժը նպատակաուղղել Հայաստանի ու Արցախի առողջապահության համակարգի ներդաշնակ և բազմակողմանի զարգացմանն ուղղված կոնկրետ ծրագրերի ստեղծմանն ու իրականացմանը»: