tert.am: Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդը Ադրբեջանում թուրքական զորքերի գործունեության մասին քննարկում է ծավալելու, հայտնում է minval.az-ը:
Թուրքիայի ազգային անվտանգության խորհդիր հունվարի 28-ին կայանալիք նիստը վարելու է նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը:
Ակնկալվում է, որ այս տարվա առաջին հանդիպմանը կքննարկվեն ռազմավարական հարցեր, այդ թվում՝ Միջերկրական ծովի արևելյան հատվածում, Ադրբեջանում, Լիբիայում և Սիրիայում Թուրքիայի զինված ուժերի գործունեության, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ: