factor.am: «Թալիբան» շարժման քաղաքական պատվիրակությունը՝ Աբդուլ Ղանի Բարադարի ղեկավարությամբ այսօր առավոտյան ժամանել է Թեհրան։ Այս մասին, Irna գործակալության փոխանցմամբ՝ հայտնել են Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն։
Վերջինս նշել է, որ պատվիրակությունը Իրանի իշխանությունների հետ քննարկելու է Աֆղանստանում խաղաղության գործընթացը։ «Նրանք կքննարկեն Աֆղանստանում խաղաղության գործընթացն ու դրան առնչվող հարցեր»,- ավելացրել է Խաթիբզադեն։
Խաթիբզադեն շեշտել է, որ «Թալիբների» պատվիրակության այցը Իրանի արտգործնախարարության հրավերով է կայացել։