Մառնեուլի բնակիչ ադրբեջանցիները քարերով հարվածել են հայկական համարանիշներով բեռնատարներին. Թագուհի Թովմասյան

ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրել է, որ Վրաստանի Հանրապետության Մառնեուլի, Ռուսթավիի շրջանում գտնվող մի շարք բեռնատարների հայ վարորդների ահազանգի հետքերով քիչ առաջ դիմել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանին:

«Ցավոք սրտի տհաճ եւ վտանգավոր միջադեպ է գրանցվել. ըստ ամենայնի Մառնեուլի բնակիչ ադրբեջանցիները քարերով հարվածել են հայկական համարանիշներով ավտոմեքենանեին, կոտրել որոշների ապակիները եւ, վարորդների պնդմամբ, խոչընդոտներ են հարուցել տեղաշարժվելու հարցում: Խոսքը մոտ տասնյակ բեռնատարների մասին է:

Նախարարին խնդրել եմ բարձրացված հարցի օպերատիվ լուծման հանձնարարական՝ հայկական համարներով ավտոմեքենաների անվնաս Հայաստան գալու համար: Հուսանք՝ Վրաստանի իշխանություններն անպատիժ չեն թողնի այս հանցագործությունը»,- գրել է պատգամավորը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով