Հակահամաճարակային սահմանափակումների դեմ բողոքի ցույցեր, անկարգություններ Նիդերլանդներում |azatutyun.am|

azatutyun.am: Նիդերլանդներում ոստիկանությունը ջրցան մեքենաներ է օգտագործել ՝ դադարեցնելու համար անկարգություններն ու ցույցերը ընդդեմ կառավարության՝ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի միջոցների:

Բողոքի ցույցերը ցրելուց հետո խանութներ են կողոպտվել, Ամստերդամում ցուցարարներն աղբամաններ են այրել:

Հարյուրավոր մարդիկ մասնակցել են իշխանությունների կողմից արգելված ցույցերին: Նրանցից շատերն առանց դիմակի էին և չէին պահպանում սոցիալական հեռավորություն:

Առնվազն 30 մարդ է բերման ենթարկվել: Երկրի ամբողջ տարածքում ավելի քան 3,5 հազար մարդ տուգանվել է պարետային ժամը խախտելու համար:

Դեկտեմբերի կեսերից Նիդերլանդներում գործող սահմանափակումները խստագույններից են Եվրոպայում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով