1lurer.am: Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասել է. «Հայաստանի և Իրանի միջև երկկողմ առևտրաշրջանառության ծավալը հասնելու է մեկ միլիարդ դոլարի: ՀՀ էկոնոմիկայի նախարարության ծրագրերից մեկն Իրանի հետ համատեղ արտադրանքի և առևտրաշրջանառության ծավալի ավելացումն է»: Նախարարը նման հայտարարություն է արել Իրանի Սպահան նահանգի նահանգապետ Աբբաս Ռեզայիի հետ հանդիպման ժամանակ: այդ մասին հաղորդում է Pars Today-ը:
Քերոբյանն ասել է. «Իրանցի արտադրողները կարող են օգտագործել Հայաստանում առկա պոտենցիալը՝ իրենց արտադրանքն ամբողջացնելու և արտահանելու համար»:
Աբբաս Ռեզայիi խոսքով՝ Սպահանն ունի ավելի քան 10 հազար արդյունաբերական միավոր, որը հարմար վայր է ներդրողների համար, և հարևան երկրները կարող են այս նահանգի տարբեր ոլորտների պոտենցիալներն օգտագործել ներդրում կատարելու համար:
«Կոշտ պատժամիջոցների հետևանքով արգելքներ են դրվել առևտրային հարաբերությունների և ներդրումների վրա»,- հավելել է Սպահանի նահանգապետը: