Ռուսաստանի քաղաքներում տեղի ունեցած չարտոնված ակցիաներին ոչ այնքան շատ քաղաքացիներ են մասնակցել․ Պեսկով |shantnews.am|

shantnews.am: Հունվարի 23-ին Ռուսաստանի քաղաքներում տեղի ունեցած չարտոնվածակցիաներին ոչ այնքան շատ քաղաքացիներ են մասնակցել: Մասնակիցների թիվն այսպես է գնահատել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «Ինտերֆաքս» -ը:

Ըստ նրա՝ նման անօրինական միջոցառումներ են կազմակերպվում նրանց կողմից, ովքեր փորձում են իրավիճակը զարգացնել: Սակայն դա նրանց չի հաջողվում, քանի որ գործողություններին շատ ավելի քիչ մարդ է մասնակցում, քան քվեարկում է պետության ղեկավարի՝ Վլադիմիր Պուտինի օգտին, ասել է Պեսկովը:

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով