Կոչ եմ անում երկրներին եւ գործընկերներին կրթությունը դարձնել առաջնահերթություն. ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավար |1lurer.am|

1lurer.am: Կորոնավիրուսի համավարակից հետո վերականգնման ընթացքում, կրթության ոլորտը պետք է արժանանա մեծ ուշադրության և ներդրումների, սակայն դեռեւս նկատվում է ֆինանսավորումը կրճատելու միտում, հայտարարել է ՄԱԿ-ի կրթության, գիտության եւ մշակույթի հարցերով գործակալության (ՅՈՒՆԵՍԿՕ) ղեկավար Օդրե Ազուլեն:

«Այսօր ես կոչ եմ անում երկրներին եւ գործընկերներին կրթությունը դարձնել առաջնահերթություն՝ ի շահ համընդհանուր բարօրության՝ որպես վերականգնման մաս, ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, ասել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը:

«Մեզ պետք է բավարար ֆինանսավորմամբ ծրագիր դպրոցների անվտանգ բացման համար, որն ուղղված կլինի բնակչության առավել խոցելի շերտերին եւ որը թույլ կտա կրթությունը վերադարձրել ճիշտ ուղու վրա COVID-19 սերնդի համար», ավելացրել է Օդրե Ազուլեն:

Հայտարարության մեջ նշված է, որ կրթությունը բնավ առաջին տեղում չէ վերականգնման ցուցակում. կազմակերպության կանխատեսմամբ՝ այդ ոլորտը կստանա աշխարհում ընդհանուր օգնության ընդամենը 0,78 տոկոսը: Բացի այդ, համավարակի պատճառով կրթության ֆինանսական աջակցությունը կրճատվել է 12 տոկոսով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով