tert.am: Ռուսաստանի տարբեր շրջաններում շաբաթ տեղի ունեցող չարտոնագրված ակցիաների ժամանակ մոտ 300 անչափահաս է ձերբակալվել: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ նախագահին կից երեխաների իրավունքների հանձնակատար Աննա Կուզնեցովան:
«Այժմ հաշվարկ է իրականացվում: Նախնական տվյալներով՝ ընդհանուր առմամբ, շուրջ 300 անչափահաս է ձերբակալվել Ռուսաստանի տարբեր շրջաններում: Մոսկվայում այդ թիվը կազմում է մոտ 70, Սանկտ Պետերբուրգում՝ մոտ 30»,- ասվում է վերջինիս հայտարարության մեջ:
Նշվում է, որ անչափահաս քաղաքացիների մեծ մասն ավելի ուշ ազատ է արձակվել