Քրեակատարողական ծառայության աշխատակիցների աշխատավարձերի համար գումար հատկացվեց |hetq.am|

hetq.am: Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց քրեակատարողական ծառայության աշխատակիցների աշխատավարձերը մինչ տարեվերջ ապահովելու նպատակով հատկացնել շուրջ 160 միլիոն դրամ։

Նման որոշման նախագիծ կառավարություն էր ներկայացրել արդարադատության նախարարությունը։

Այս գումարի հատկացման համար վերաբաշխումներ կկատարվեն արդարադատության նախարարությանը պետական բյուջեով նախատեսված միջոցներից։

Նախարարությունը հայտնել է, որ քրեակատարողական ծառայության միջոցներից 448 միլիոն դրամ է հատկացվել «Քրեա­կատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ին, որի պատճառով ծառայության միջոցները նվազել են։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով