Իմ պատկերացմամբ, Արցախյան պատերազմում մեր կրած անհաջողության հիմնական պատճառներից մեկն այն է, որ մենք շատ բաց ու թերի կողմեր ունենք մեր կրթական համակարգում ու բոլորս ընդհանուր ուժերով պետք է փորձենք հնարավորինս արագ շտկել իրավիճակը՝ նորովի մոտեցում ցուցաբերելով արդի աշխարհի կրթական պահանջներին։ Արագ զարգացող աշխարհում, որպեսզի մենք կարողանանք դիմագրավել արտաքին մարտահրավերներին, պետք է հզորանանք, ինչն անհնար է պատկերացնել առանց մրցունակ կրթական համակարգի ձևավորման։ Իսկ այդ կարևորագույն պահանջի իրականացումը կախված է մեզանից յուրաքանչյուրից։
Շնորհակալություն հայտնեցի, առաջին հերթին, մեր դպրոցների այն տնօրեններին և ուսուցիչներին, ովքեր անձամբ ներգրավված են եղել մարտական գործողություններում։
Խոսեցի նաև դպրոցներում համավարակի դեմ պայքարի կանոնների պահպանման մասին: