news.am: ԵՄ ԱԳՆ ղեկավարները հունվարի 25-ին ԵՄ խորհրդի նիստի ժամանակ կքննարկեն ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու գործի հետ կապված Ռուսաստանի դեմ հնարավոր պատժամիջոցների հարցը: Այս մասին Բրյուսելում ճեպազրույցի ժամանակ ասել է ԵՄ արտաքին գերատեսչության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նա ասել է, որ չգիտի, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, սակայն պատժամիջոցները միշտ փոխզիջումային որոշումների արդյունք են: «Մենք ԵՄ Խորհրդում քննարկում ենք՝ ինչ գործողություններ ենք մտադիր ձեռնարկել»,-ասել է նա: