Զուրաբիշվիլիի կարծիքով` ԵՄ-ն ավելի ակտիվորեն պետք է ներգրավվի Հարավային Կովկասի հակամարտությունների կարգավորմանը |azatutyun.am|

azatutyun.am: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կոչ է անում Եվրամիությանն ավելի ակտիվորեն ներգրավվել Հարավային Կովկասում առկա հակամարտությունների կարգավորմանը։ Վրաստանի նախագահն այս մասին հայտարարել է այսօր Բրյուսելում՝ ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ հանդիպման ժամանակ։

«ԵՄ ներկայացուցիչն իր հերթին մեկ անգամ ևս նշել է Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը՝ դաշինքի կողմից ցուցաբերվող աջակցության մասին», – հաղորդում է Վրաստանի նախագահի մամուլի ծառայությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով