Թուրքիան ծրագրում է մինչեւ 2023 թվականը սպառազինությունների արտահանումը հասցնել 10 մլրդ դոլարի |hetq.am|

hetq.am: Թուրքիան մտադիր է մինչև 2023 թվականը ռազմաարդյունաբերական համալիրի շրջանառությունը հասցնել մինչև 27 միլիարդ դոլարի, իսկ սպառազինությունների արտահանման ծավալը՝ մինչև 10 միլիարդ դոլարի։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության պետ Իսմայիլ Դեմիրը։

Ելույթ ունենալով Ստամբուլում պաշտպանական ոլորտի վերաբերյալ երրորդ միջգերատեսչական հանդիպմանը` նա ընդգծել է, որ Թուրքիայում ինչքան բարձր լինի պաշտպանական ոլորտի համալրումը ներքին արտադրանքի հաշվին, այնքան անկախ կլինի արտաքին քաղաքականությունը։

Դեմիրը նշել է, որ վերջին տարիներին տեղի ունեցող գործընթացները ընդգծում են ուժեղ բանակի կարևորությունը, որը կախված չի լինի արտաքին մատակարարումներից։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով