Երդմնակալությունից անմիջապես հետո ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը ստորագրել է մեկ տասնյակից ավել հրամանագրեր, որոնցով չեղարկում է նախորդ նախագահ Դոնալդ Թրամփի ընդունած մի շարք որոշումներ։
Նոր հրամանագրերով ԱՄՆ-ն նորից միանում է Կլիմայի փոփոխության մասին Փարիզի պայմանագրին, դադարեցվում է Մեքսիկայի հետ սահմանային պատի կառուցումը, ԱՄՆ-ն վերադառնում է Առողջապահության միջազգային կազմակերպության կազմի մեջ, դիմակների կրումը դառնում է պարտադիր և մի շարք այլ հրամանագրեր։
Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի