armtimes.com: ԱՄՆ 46-րդ նախագահ Ջոոզեֆ Բայդենն արդեն երդվեց՝ պաշտոնապես ստանձնելով երկրի ղեկավարի պաշտոնը:
Երդմնակալության արարողությունը տեղի ունեցավ նախատեսված ժամին, րոպեների ճշգրտությամբ: Բայդենը, Հարրիսի նման, երդվեց՝ Կապիտոլիումի աստիճաններին:
Նա հավատարմության երդում տվեց սահմանադրությանը և երկրին:
Բայդենը համայն Ամերիկայի առաջ երդվեց՝ արտաբերելով հետեւյալը.
«Ես ՝ Ջոզեֆ Ռոբինետ Բայդեն կրտսերը, հանդիսավոր երդվում եմ, որ ազնվորեն հանդես եմ գալու որպես ԱՄՆ նախագահ և ամբողջ ուժով ծառայելու, պահպանելու և պաշտպանելու եմ Միացյալ Նահանգների Սահմանադրությունը: Թող Աստված օգնի ինձ»:
Բայդենը երդվեց՝ ձախ ձեռքը դնելով Աստվածաշնչի վրա, որն իր առջևում էր պահել կինը ՝ Ջիլլ Բայդենը: